Տնտեսական

09.11.2023 12:52


ՀՀ պետական բյուջեից 145 միլիոն դրամ կծախսվի, որ ԵԱՀԿ նիստը անցնի Երևանում

ՀՀ պետական բյուջեից 145 միլիոն դրամ կծախսվի, որ ԵԱՀԿ նիստը անցնի Երևանում

Սույն թվականի նոյեմբերի 18-20-ը նախատեսվում է Երևանում անցկացնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։

2022թ․-ի հուլիս ամսին Միացյալ Թագավորության Բիրմինգհեմ քաղաքում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նիստից հետո կազմակերպության անդամ բոլոր պետություններին հայտարարվել էր, որ 2023թ-ի աշնանային նստաշրջանը անցկացվելու է Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում։ Սակայն, 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Ըստ սահմանված կարգի սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակ է ուղղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին առ այն, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է հյուրընկալել աշնանային նիստը Երևանում:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։ Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։

ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ներկայացված պահանջների հիման վրա կատարվել է ծախսերի նախնական հաշվարկ, որը կազմել է մոտ 145.1 մլն դրամ, որից 25.1 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ԱԺ տնտեսված միջոցների հաշվին, 120.0 մլն դրամը՝ ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը