Պիկասոյի «Ժամացույցով կինը» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 139 մլն դոլարով
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է ավելի քան 139 մլն դոլարով։ Այս մասին նշվել է աճուրդների անցկացման հարթակի կայքում։
Այսպիսով, սա իսպանացի նկարչի արժեքով ամենաթանկ երկրորդ կտավն է։ Նշվել է, որ «Ժամացույցով կինը» կտավի մեկնարկային գինը 120 մլն դոլար է եղել։
Պիկասոն այն նկարել է 1932թ. 130 х 97 կտավի վրա։ Պատկերված է ֆրանսիացի մոդել Մարի-Թերեզ Վալտերը, որը նկարչի սիրեցյալը լինելով՝ ոգեշնչել է նրան նոր կտավներ ստեղծել։

Աղբյուրը՝ news.am