Քաղաքական

09.11.2023 19:17


Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց. ՌԴ ԱԳՆ

Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով:

Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին:

Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին»,-ասաց Զախարովան։

Նա ընդգծեց՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը կայացավ նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նիստին։

Նրա փոխարեն հանդիպմանը ներկա էր ՌԴ–ում ՀՀ դեսպանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը