Լրահոս

10.11.2023 10:36


Վրաերթ Զովունի-Եղվարդ ճանապարհին. վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Վրաերթ Զովունի-Եղվարդ ճանապարհին. վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ հետիոտնը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը