33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն, ապա բախվել երկաթե ճաղավանդակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Jeep Wrangler-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: