Լրահոս

10.11.2023 19:20


Բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա

Բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը