Ովքեր են իջեցրել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրման սկզբից ի վեր մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ բազմիցս մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում ռմբակոծությունների և ցամաքային գործողության կապակցությամբ և կոչ են արել երկու կողմերին դադարեցնել կրակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ութ պետություններ «չեն սահմանափակվել միայն հայտարարություններով» և որոշել են իջեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը (խորհրդակցության են կանչել իրենց դեսպաններին)։ «Ամենահեռուն» գնացել է Բոլիվիան՝ հայտարարելով դիվանագիտական կապերը խզելու մասին։
Իսրայելն իր հերթին դիվանագետներին կանչել է Հորդանանից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Թուրքիայից և Բահրեյնից՝ «սադրանքներից խուսափելու և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»։ Բացի այդ, Թել Ավիվը կոչ է արել Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներին դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որը հոկտեմբերի 7-ին խլեց ավելի քան 1400 իսրայելցիների կյանք: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է միայն գերեվարված քաղաքացիների ազատ արձակումից հետո։
Նշվում է, որ միջազգային պրակտիկայում դեսպանների հետկանչն այս կամ այն խնդրի վրա ուշադրություն գրավելու համար բավականին սովորական երևույթ է։ Որպես կանոն, դա մեծապես չի ազդում հյուպատոսության աշխատանքի և բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու վրա։