Աշխարհ

11.11.2023 14:07


Գազայի ամենամեծ հիվանդանոցում վիրահատություններ չեն իրականացվում վառելիքի սպառման հետևանքով

Գազայի ամենամեծ հիվանդանոցում վիրահատություններ չեն իրականացվում վառելիքի սպառման հետևանքով

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վառելիքի ամբողջական սպառման հետևանքով Ալ-Շիֆա բժշկական կենտրոնը, որը Գազայի խոշորագույն հիվանդանոցն է, դադարել է վիրահատություններ իրականացնել։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

«Դրա հետևանքով մեկ նորածին է մահացել ինկուբատորում, որտեղ կա 45 նորածին»,-հայտնել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը