Աշխարհ

13.11.2023 12:04


Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածում հումանիտար դադարի կոչերը

Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածում հումանիտար դադարի կոչերը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածում հումանիտար դադարի կոչերը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը կդիտարկի մարտական գործողություններում ավելի երկար դադարների հնարավորությունը՝ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների տարհանման համար, Նեթանյահուն պատասխանել է. «Դա դադար չէ։ Եթե դուք խոսում եք մարտական գործողությունների դադարեցման մասին, դա այն է, ինչ ցանկանում է ՀԱՄԱՍ-ը։ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է անվերջ դադարների շարք, որոնք ըստ էության չեղարկում են պայքարը նրա դեմ»։

CNN-ի հարցազրույցում Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը չի համաձայնի «հրադադարին ամբողջ տարածքում» այնքան ժամանակ, մինչեւ որ իսրայելցի պատանդներն ազատ արձակվեն։

Նա ներկայացրել է նաեւ Իսրայելի հիմնական նպատակները Գազայի հատվածում։ «Նախ՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, որպեսզի այլեւս չկարողանա գրոհներ կատարել, ինչպես հոկտեմբերի 7-ին»։ Երկրորդ՝ ներդնել «Իսրայելի հիմնական եւ չափից մեծ ռազմական փաթեթը», որպեսզի երաշխավորվի, որ «ահաբեկչությունը» չի վերսկսվի Գազայի հատվածում պատերազմից հետո։ Երրորդ՝ ապահովել ցանկացած քաղաքացիական իշխանության՝ անկլավի «ապառազմականացման» եւ «ապաարմատականացման» համաձայնությունը, որը կստանձնի Գազայի հատվածի վերահսկողությունը։

Նեթանյահուն մեղադրել է Պաղեստինի ինքնավարությանը, որն առաջ վերահսկում էր Գազան եւ տեղակայված է օկուպացված Արեւմտյան ափին, «երկու կետում» ձախողման համար՝ ըստ երեւույթին բացառելով Գազայում այդ ինքնավարության հետպատերազմյան դերը։

Նեթանյահուն նշել է , որ Ալ-Շիֆա հիվանդանոցը օգտագործվում է որպես ՀԱՄԱՍ-ի «հրամանատարական կենտրոն»։ Նա հավաստիացրել է, որ Իսրայելը «օգնում» է «պացիենտներին»՝ «անվտանգ միջանցքներ» ստեղծելով տարհանման համար։

Կիրակի իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ նման մի միջանցք բացվել էր Ալ-Շիֆայի շրջանում, բայց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ դրանով ոչ ոք չի հեռացել։

Նեթանյահուն հայտնել է, որ զոհերի թիվը Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության շրջանում «նվազում» է՝ հարավ անցնելու Իսրայելի կոչերի շնորհիվ։

Ավելի քան 10 000 մարդ սպանվել է Գազայում Իսրայելի ռազմական հարձակումն սկսելուց հետո։

Նեթանյահուն չի ընդունել, որ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը պատերազմում։

NBC-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրում, որը նվիրված էր ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքի հայտարարությանը, թե «պաղեստիցնիների հավաքական պատիժը» հավասարազոր է ռազմական հանցագործության, Նեթանյահուն ասել է. «Ես կարող եմ ասել, որ այն, ինչ ասել է հանձնաժողովը, անհեթեթություն է։ Մենք գիտակցաբար անում ենք ամեն ինչ, մեր ուժերի ներածի չափով, որպեսզի գրոհենք ահաբեկիչներին։ Իսկ քաղաքացիական բնակչությունը, ինչպես լինում է ցանկացած օրինական պատերազմում, երբեմն դառնում է այսպես կոչված «կողմնակի կորուստ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը