Աշխարհ

13.11.2023 12:33


Եվլախում սպանել են ադրբեջանցի տիկտոկերին

Եվլախում սպանել են ադրբեջանցի տիկտոկերին

Եվլախում ադրբեջանցի Ահմեդ Նասիբովի (1991թ. ծնվ.) սպանության տեսանյութը հայտնվել է սոցցանցում։ Տեղեկացվել է, որ տուժածը հոսպիտալացվել է, բայց նրան փրկել չի հաջողվել։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանությունը ձերբակալել է Եվլախի շրջանի բնակիչ Սալեհ Ալիևին (1989թ. ծնվ.) հանցագործությունը կատարելու կասկածանքով։ Նրանից առգրավվել է հրազեն, որից նա, ենթադրաբար, կրակել է Նասիբովին։

Նասիբովը ակտիվորեն կոնտենտ էր տեղադրում TikTok ցանցում, որտեղ օգտագործում էր azəri canavar նիկնեյմը։ Միջադեպից մեկ օր առաջ նա վեճ է ունեցել Ս.Ալիևի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը