Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։
Քրեադատավարական սահմանված ընթացակարգով վարույթն իրականացնող քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տ․ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն, որը դատարանի որոշմամբ բավարարվել է և նա կալանավորվել է։
Տ․ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից:
Վերջինս հայտաբերվել էր 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում»,-գրել է Աբրահամյանը։
Սյունիքի նախկին մարզպետի որդին կալանավորվել է