«Ապադաշինքային» Հայաստանի մասին առասպելը (տեսանյութ)
Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյանըAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
(Փաշինյանը փորձում է կրկնել 2018-ի հնարքը)
Ապագայում անպայման կգա 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մանրամասն քննարկելու ժամանակը, սակայն այսօր կցանկանայինք մատնաննշել ավելի քան հինգ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միայն մեկ առանձնահատկություն՝ աշխարհաքաղաքական հռետորաբանությունը իսպառ բացակայում էր «հեղափոխական առաջնորդների» ելույթներում։
Հետխորհրդային տարածքում բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել աշխարհաքաղաքական ընտրության պարտադրման տրամաբանությամբ՝ «Դուք Ռուսաստանի կողմն եք, թե՞ Արևմուտքի» բանաձևի շրջանակներում։ Հայաստանում 2018 թվականին իրադարձությունների ժամանակ աշխարհաքաղաքական ասպեկտը իսպառ բացակայում էր: Նրանք, ովքեր կանգնած էին այս գործընթացի հետևում, ճիշտ հաշվարկեցին՝ եթե այդ պահին հարցը լիներ «Դուք Ռուսաստանի կողմն եք, թե՞ Արևմուտքի», ապա Հանրապետության հրապարակում ուժերի հարաբերակցությունը այլ կլիներ, նաև պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը նույնպես այլ կլիներ:
Սա օգնեց ստեղծել այն առասպելը, որ «հայկական «հեղափոխությունն» այլ է», Հայաստանում խոսքը կոռուպցիայի և յուրացումների դեմ պայքարի մասին էր և ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մասին»։
Մի շարք փորձագետներ, քաղաքական գործիչներ և ակտիվիստներ արդեն այն ժամանակ ասում էին, որ աշխարհաքաղաքական հռետորաբանության բացակայությունը պարզապես «ծխածածկույթ» է, և գործընթացի նպատակը ոչ միայն Արցախը հանձնելն է, այլ Ռուսաստանի դուրսբերումն Անդրկովկասից, ինչպես նաև նպատակն այն է, Արևմուտքի կողմից լիակատար վերահսկողություն հաստատումը Իրանի հետ սահմանի նկատմամբ: Եվ հետագա իրադարձություններն ապացուցեցին հինգ տարի առաջ արված այս գնահատականների ճիշտությունը։
Դատելով Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններից («Հայաստանը քննարկում է չմիավորված պետության վերածվելու հնարավորությունը», օրերս ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը)՝ նրանք մտադիր են նույն հնարքն իրականացնել Ռուսաստանի կողմից ստեղծված ռազմաքաղաքական դաշինքներից և ինտեգրացիոն միավորումներից (ՀԱՊԿ և ԱՊՀ) Հայաստանի դուրս գալու ծրագիրն իրականացնելու համար:
Երկիրը դուրս է բերվում այդ կառույցներից, քանդվում է ռազմաքաղաքական անվտանգային գմբեթը, որը լավ թե վատ, բայց օգնում է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, որն իր հերթին «դուռ է բացում» Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիահամար, և որպեսզի Մոսկվան կամ հայ հասարակությունը չդիմադրեն դրան, իշխանությունները քարոզում են «ապադաշինքային Հայաստանի» մասին քաղաքական առասպելը։
Առասպեն անհրաժեշտ է Մոսկվայի և Թեհրանի կողմից ՀՀ իշխանությունների գործողությունների արձագանքը մեղմելու համար, ինչպես նաև, որպեսզի հայ հասարակությունը չհասկանա, որ իշխանությունների գործողությունները բերում են Բաքվի և Անկարայի նոր ռազմական ագրեսիայի։ Հանրությանը յուրային լրատվամիջոցների և փորձագետների շնորհիվ հասարակությանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի «լուսավոր եվրոպական և ՆԱՏՕ-յական ապագա»։
Նկատենք, որ, իհարկե, Հայաստանում կարող են լինել որոշակի թվով մարդիկ, ովքեր անկեղծորեն համոզված են, որ երկիրը պետք է փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը։ Ավելին, Ռուսաստանի անորոշ քաղաքականությունը Անդրկովկասում, հատկապես Արցախում, միայն խթանում է նման համոզմունքը և բազմապատկում նրանց թիվը, ովքեր հակված են աշխարհաքաղաքական շրջադարձի անհրաժեշտությանը։
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք Հայաստանին ԵՄ ընդունելու կամ գոնե Եվրամիության անդամության թեկնածու դարձնելու խոստումներ չի տվել։ Էլ չենք խոսում ՆԱՏՕ-ի անդամակցության մասին։ Ավելին, հավաքական Արևմուտքը նույնիսկ հրաժարվեց գնահատել Ադրբեջանի գործողությունները Արցախում և խուսափեց օգտագործել «էթնիկ զտում» տերմինը։ Ո՞վ կարող է այս պայմաններում լրջորեն ասել, որ Արևմուտքը պատրաստ է «ընդունել Հայաստանին իր գիրկը»։
Հենց լուրջ, և ոչ թե այն ձևաչափով, որը մենք տեսանք անցած շաբաթ, երբ «փորձագետների» մի խումբ Հայաստանից բերվեց բրյուսելյան փոքրիկ, կիսադատարկ դահլիճ, որտեղ իրենք ներկա էին «Հայաստանի ռազմավարական ապագան» թեմայով համաժողովին։ Նրանց ելույթների հիմնական փաստարկնտրից մեկն այն էր, որ «Հայաստանն արդեն բավական կորուստներ է կրել (2020թ. պատերազմ, 2023թ. Ղարաբաղի կորուստ), հետևաբար Երևանի համար բաց է ճանապարհը դեպի ԵՄ և ՆԱՏՕ»։ Նույն փաստարկը կորուստների մասին բերեք ուկրաինացիներին և լսեք նրանց պատմությունը….
Կրկին պետք է ասել, որ Հայաստանն իր ներկայիս իրավիճակում չի կարող առաջնորդվել «ռուսամետ», «արևմտամետ», «թուրքամետ» հասկացություններով, քանի որ քաղաքականությունը ռացիոնալ երեւույթ է, և պետք է միշտ գնահատել առկա իրողությունները և, դրանց հիման վրա նախագծել քաղաքականությունը: Այն դերասանները, ովքեր դա չեն անում, միշտ անուղղելի վնաս են կրում։ Սա քաղաքական աքսիոմա է։ Յուրաքանչյուր ակտոր ով հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, հաշվի չի առնում աշխարհաքաղաքական և աշխարհագրական իրողությունները, ապա այդպիսի դերակատարն ընկնում է «քաղաքական տուրբուլենտության» գոտում, որը Հայաստանի դեպքում հղի է պետականության կորստով։
Հ.Գ. Ի դեպ, շաբաթավերջին Փարիզում Նիկոլ Փաշինյանը նաև դժգոհեց, որ այն պահին, երբ ինքը խոսում էր Ադրբեջանի հետ խաղաղության մասին, «բոլորովին անսպասելի» Ադրբեջանում Հայաստանին սկսել են անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Ինչո՞ւ է Փաշինյանը դժգոհում, Ի վերջո, նա կիսում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի կարծիքը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Ալիևի հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ «պատասխանն են Հայաստանի կողմից իրականացված 25-ամյա «օկուպացիայի» և նվաստացմանը», և այս միտքը հնչեցրել է ինքը՝ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում։ Փաստորեն, ինչ է ստացվում, արտաքին քաղաքականության վեկտորը փոխելը նույնպես չի՞ փրկի Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելուց։
Ինչպիսի՞ «անակնկալ»… Արդյո՞ք Հայաստանի անվտանգության գմբեթը քանդելու քաղաքականությունը (նպատակայ՞ին քաղաքականությունը ) չի հանգեցնում «Արևմտյան Ադրբեջանի» առաջացմանը։
«Ապադաշինքային» Հայաստանի մասին առասպելը (տեսանյութ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։