Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում, եղբայրները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում և կան վիրավորներ:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, բեյսբոլի մական, վնասված ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերքեր և գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Ա.-ն է, իսկ ժամը 01:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնում են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 54-ամյա Վահագն Ա.-ն է:
Իրավապահները պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Դավիթ Ս.-ն և 20-ամյա Աշոտ Ա.-ն: Պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վիճաբանությունը, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, իսկ Կարեն և Վահագն Ա.-երը հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Դավիթ Ս.-ին, Աշոտ Ա.-ին և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: