Աշխարհ

14.11.2023 20:21


Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ

Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ

Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբաններին։

Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։

«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի` Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար»,-հայտարարել է փաստաբան Մեթին Կյուլյունքը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը