Կարծիք

14.11.2023 22:43


Ալեն կողմնակալը

Ալեն կողմնակալը

Այժմ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող կերպարին ժամանակին իր ոչ անհայտ թիմակիցներից մեկը բավականին համոզիչ, փաստարկված ու ամբողջական բնութագրել է որպես հավերժ մարմնավաճառ՝ նկատի ունենալով տարատեսակ եւ տարաբնույթ մարդկանց պատվերները փողով եւ այլ բնույթի ծառայություններ մատուցելու միջոցով կատարելու համար։

Մեկ այլ արտակարգ եւ լիազոր գործընկեր խորհրդարանում ժամանակին սույն կերպարին բնորոշեց որպես անբարոյականի վաստակ...

Երկու դեպքում էլ սույն բնորոշվածի կողմից ոչ մի իրավա-դատական ռեակցիա։

Բայց Անժելա Թովմասյանին, ով ընդամենը մեկ բառով ցիտում-ամբողջացնում է սույնին վերը նշված բնութագրողների խոսքը՝ միանգամից դատական հայց ու միլիոնների պահաջ...

Կողմնորոշվիր, Ալեն... Կողմնակալությունն այս դեպքում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը