Տնտեսական

15.11.2023 10:31


ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել. «Հետք»

ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել. «Հետք»

«Հետքը» գրում է․ «Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները:

Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։

Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների»։

Այս խորագրի վերջին նյութերը