Լրահոս

15.11.2023 11:45


Սիրուշոն հայտնել է առաջիկա նորության մասին, որին արձագանքել է նաև Քիմ Քարդաշյանի դիմահարդարը

Սիրուշոն հայտնել է առաջիկա նորության մասին, որին արձագանքել է նաև Քիմ Քարդաշյանի դիմահարդարը

Սիրուշոն լսարանին շուտով կներկայանա նորությամբ։ Այն կլինի նոր երգի ու տեսահոլովակի տեսքով։ Երգչուհին այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ փոքրիկ հատված հրապարակելով երգից ու տեսահոլովակից։ «Շուտով»,-գրել է նա։

Տեսանյութում Սիրուշոն հուլունքներով ու ժանյակներվ պատրաստված սպիտակ զգեստով է, իսկ մազերը ոճավորված են խոնավ էֆեկտով։ «Ինձանից ավել ոչ ոք քեզ չի կարող սիրել։ Դու արև ես, արևից էլ վառ ես առավել»,-երգում է նա։

Երգչուհու սպասվող նորությանը դրական են արձագանքել ինչպես երկրպագուները, այնպես էլ՝ գործընկերները։ Մեկնաբանություն է թողել նաև ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որը հայտնի է Քիմ Քարդաշյանի հետ իր համագործակցություններով, և աշխատել է նաև Սիրուշոյի հետ։ «Այս մեկին անհամբերությամբ եմ սպասում»,-գրել է նա։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը