Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նախատեսում է 18–րդ նստաշրջանի օրակարգ մտցնել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի ձգձգվող համակարտությունների բանակցային գործընթացների հարցը։ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6–7–ին Վիլնյուսում։
Ինչպես հայտնում է Լիտվայի ԱԳՆ պաշտոնական կայքը, նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն ԵԱՀԿ անդամ 56 պետությունների, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի 12 գործընկեր պետությունների ԱԳՆ ղեկավարները և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատարը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։