Ծեծկռտուք՝ Լոռու մարզում. մասնակիցներն են տնօրենը, տնօրենի տեղակալն ու անտառապետը. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օրեր առաջ իրավապահները օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա Դսեղ գյուղի «Խնձորոքսի» կոչվող տարածքում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Հրաչ Մատոյանին պատկանող փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղ գյուղի անտառտնտեսության վարչական շենքում Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Հրաչիկ Կլեկչյանի աշխատասենյակում (նա տնօրենն է), Հ. Մատոյանի որդին՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Մատոյանը, իր ընկերոջ՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Արման Թումանյանի հետ, վիճաբանել են նշված անտառտնտեսության անտառապետ, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Գուրգեն Խաչիկյանի հետ, ինչպես նաև Հ. Կլեկչյանի և նույն մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Բայրամյանի հետ:
Վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Վ. Մատոյանն ու Ա. Թումանյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Հ. Կլեկչյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք: