Հարցազրույց

15.11.2023 23:26


Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չգնալը արևմտամետ քաղաքականության տարր է․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)

Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չգնալը արևմտամետ քաղաքականության տարր է․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը և այդ քայլին Ռուսաստանի արձագանքը:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին գնալուց Փաշինյանի հրաժարումն ընդամենը նրա արևմտամետ քաղաքականության տարրերից մեկն է:

«Այս իրավիճակում ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի արձագանքի այնքան ժամանակ, քանի դեռ այդ միտումը չի հանգեցրել ինչ-որ նշանակալի քայլերի։ Նման քայլեր կարող են համարվել ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն միություններից Հայաստանի դուրս գալու ընթացակարգի մեկնարկը, Ուկրաինա զենքի զանգվածային մատակարարումը, պաշտպանական-տնտեսական և այլ ոլորտներում Ռուսաստանի հակառակորդների հետ միանշանակ թշնամական պայմանավորվածությունների կնքումը, ինչպես նաև այդ պայմանավորվածությունների իրականացումը գործնականում: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը պարզապես կփակի Հայաստանի համար աշխատանքային, ֆինանսական և այլ շուկաները։ Այդ դեպքում Հայաստանը կսկսի շատ մեծ տնտեսական դժվարություններ ունենալ, որոնք Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել։ Եվ Հայաստանը կընկղմվի տնտեսական լճացման և, հավանաբար, քաղաքական անկայունության։

Բայց այն քայլերը, որոնք հիմա անում է Փաշինյանը, ակնհայտ է, դեռ կարող են ստիպել Կրեմլին զսպվել, քանի որ դրանք ավելի ցուցադրական բնույթ են կրում, քան իրական»,-եզրափակել է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը