Լրահոս

16.11.2023 10:53


Էջմիածնում նռնակով զինված 29-ամյա երիտասարդը մտել է բանկ, ապա այն պայթեցնելու սպառնալիքի տակ գանձապահից պահանջել գումարը

Էջմիածնում նռնակով զինված 29-ամյա երիտասարդը մտել է բանկ, ապա այն պայթեցնելու սպառնալիքի տակ գանձապահից պահանջել գումարը

Նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամ 05:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փայլուն ու գրագետ օպերացիայի արդյունքում կանխել են Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 14/79 հասցեում գտնվող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում զինված ավազակային հարձակումը:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակով զինված մտել է նշված բանկ և նռնակի օղակը քաշելով և այն պայթեցնելու սպառնալիքով բանկի 23-ամյա գանձապահից պահանջել է դրամապահոցում գտնվող ողջ գումարը իրեն տալ:

Բարեբախտաբար, գանձապահը նույնպես զգոն է եղել ու ժամանակին դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները կարողացել են խաբս տալով վնասազերծել կասկածյալին, ում այնուհետև ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդ է: Ոստիկանները կարողացել են նաև վնասազերծել մարտական նռնակը:

Այս խորագրի վերջին նյութերը