Խիտ մառախուղի պատճառով երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մոտ 40 րոպե է՝ սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։
Կայքի տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն էլ ուղևորվել է Թբիլիսի, քանի որ կրկին խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել վայրէջք կատարել Երևանում։