Աշխարհ

16.11.2023 11:48


Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը

Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 15-ին հաստատել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատի երկարաձգման վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը երկարաձգվել է 1 տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 17-ից:

Այս խորագրի վերջին նյութերը