Պայթյուն՝ ԵՊՀ մասնաշենքերից մեկում. կա 1 զnհ և վիրավորներ (տեսանյութ, թարմացվող)
Հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապ օգնությունը։ Այս մասին Infocom-ի փոխանցմամբ դեպքի վայրից փոխանցում է ականատեսը։
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություն այս պահին առկա չէ։
***
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
Tert.am-ին հայտնում են ԵՊՀ ուսանողական խորհրդից, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկի նկուղում պայթուն է եղել:
Տեսանյութերը կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում:
***
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։
Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
ԵՊՀ-ում այսօր առավոտյան քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածաքաբանական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժածներն են 70-ամյա Սեյրան Բիչախչյանը և 65-ամյա Ահարոն Հակոբյանը:
«Այստեղ նրանց վիրակապեցինք և ուղարկեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեին պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի»,-ասացին այրվածքաբանության կենտրոնից:
***
Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: