Աշխարհ

17.11.2023 11:49


Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Ադրբեջանի Իսմայիլի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։

Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Իսմայիլի կայանից 3 կիլոմետր դեպի հյուսիս ժամը 04:56-ին։ Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը