«Ծուխ էր, բան չէր երևում. երկուսին օգնեցինք, երրորդին չկարողացանք հանել». պարետը մանրամասներ է հայտնում ԵՊՀ-ի պայթյnւնի մասին
Պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասովը, որն առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին։
«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, բան չէր երևում։ Երկուսին օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին չկարողացանք հանել, ներսում մնաց, արդեն խեղդվում էինք»,-ասաց տղամարդը։
Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Թովմասովի խոսքով՝ տղամարդիկ 50-60 տարեկան էին, բոլորը` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք ու տուժածներ: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տուժածները վարչական աշխատակիցներ են: