ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է
Ոստիկանությունից հայտնել են, որ սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել: