Բրեդլի Կուպերը 6 տարի պարապել է՝ Լեոնարդ Բերնսթայնի մասին ֆիլմում 6 րոպե տևողությամբ դրվագը ճիշտ նկարահանելու համար (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը պատմել է, որ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնի մասին կենսագրական ֆիլմում նկարահանվելու համար վեց տարի սովորել է՝ ինչպես երաժշտություն գրել և նվագախումբ ղեկավարել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 48-ամյա Կուպերը «Մաեստրո» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին: Դերասանի խոսքով՝ ինքը վեց տարի պարապել է ֆիլմում վեց րոպե տևողությամբ տեսարանի համար:
Խոսքն այն դրվագի մասին է, որում ներկայացվում է 1976-ին Բերնսթայնի հայտնի ելույթը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Էլի տաճարում: Կուպերի խոսքով՝ այս տեսարանն իրենց ամենից շատ էր վախեցնում:
«Ես այնքան անհանգստացած էի այդ տեսարանի մասով: Դա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն էր։ Ինձ ձայնագրում էին ուղիղ եթերում, ես պետք է լինեի նվագավարը և ղեկավարեի նրանց: Եվ ես վեց տարի ծախսեցի՝ սովորելով, թե ինչպես նվագավար լինել վեց րոպե և 21 վայրկյան»,-մանրամասնել է Կուպերը։
Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել «հրաշալի ուսուցիչներին»՝ իրենց օգնության համար:
«Մաեստրո»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է 7 րոպե տևողությամբ հոտնկայս ծափահարությունների։ Բերնսթայնի երեք երեխաները՝ Ջեյմի Բերնսթայնը, Ալեքսանդր Բերնսթայնը և Նինա Մարիա Ֆելիսիա Բերնսթայնը, անգամ արտասվել են։

Աղբյուրը՝ tert.am