ԵՊՀ-ում պայթյունից վիրավորում ստացածի մարմնի 60 տոկոսն այրվել է, ունի վերին վերջույթի, դեմքի, գլխի վնասվածք
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից վիրավորում ստացածի 66-ամյա անձի մարմնի 60 տոկոսն այրվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական ԲԿ վիրաբուժական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Այրվել է մարմնի 60 տոկոսը, սակայն 3-րդ 4-րդ աստիճանի այրվածք է։ Ունի վերին վերջույթների, դեմքի, գլխի վնասվածքներ։ Ավելի այրված է աջ հատվածը։ Կյանքին վտանգ սպառնում է։ Վերակենդանացման բաժանմունքում է»,-ասաց Աշոտ Կուրղինյանը։
Հարցին՝ արդյոք այրվածքը քիմիակա՞ն է, Կուրղինյանն ասաց․ «Ես հստակ չեմ կարող ասել։ Այրվածք է, սակայն բնույթն ինչպիսին է, թե քիմիական նյութից է, թե այլ բան, չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տուժածներից 1-ը պարեկային ծառայության աշխատակից է, մյուսները` կանաչապատման բաժնի աշխատակիցներ։