Լրահոս

17.11.2023 16:08


Մոլդովայի նախագահի շան կծելուց հետո Ավստրիայի նախագահի ինքնազգացողությունը լավ է

Մոլդովայի նախագահի շան կծելուց հետո Ավստրիայի նախագահի ինքնազգացողությունը լավ է

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Քիշնևում բացված ավստրիա-մոլդովական գործարար համաժողովին է ժամանել ձեռքին վիրակապով՝ շան կծածի պատճառով։ Վան դեր Բելենի ինքնազգացողությունը լավ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոլդովայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

Նոյեմբերի 16-ին Ավստրիայի նախագահին կծել էր Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուի շունը՝ Կոդրուցը, երբ ղեկավարները զբոսնելիս են եղել նախագահի աշխատակազմի շենքի բակում։ Վան դեր Բելենը փորձել է շոյել շանը, որին նրա մոտ է բերել Սանդուն, բայց Կոդրուցն անսպասելիորեն կծել է նրա ձեռքը։

«(Ալեքսանդր Վան դեր Բելենի) ձեռքի կծած փոքր վերքը մշակել են, նա իրեն լավ է զգում»,-հայտնել է աղբյուրը։

Մոլդովայի նախագահը ապաստան է տվել շանն այն բանից հետո, երբ նրան հարվածել է մեքենան, և նա կորցրել է առջևի թաթը։ Շունը նախագահական վարչակազմի բակ է եկել այլ թափառող շների հետ։ Շները մտնում են շենքի տարածք, քանի որ Սանդուի հանձնարարությամբ դարպասները մշտապես բաց են պահում՝ ցույց տալու իշխանության մոտ լինելը ժողովրդին:

Այս խորագրի վերջին նյութերը