Աշխարհ

17.11.2023 20:20


Տղամարդը 33 հատ iPhone է գողացել, վաճառել դրանք և ստացված գումարով ավտոմեքենա գնել ընկերուհու համար

Տղամարդը 33 հատ iPhone է գողացել, վաճառել դրանք և ստացված գումարով ավտոմեքենա գնել ընկերուհու համար

Թուրքիայում տղամարդը 30,000 դոլար արժողությամբ iPhone-ների խմբաքանակը տեխնիկայի խանութ հասցնելու փոխարեն, գողացել է դրանք, վաճառել և այդ գումարով ընկերուհու համար ավտոմեքենա գնել։

Ինչպես տեղեկացնում է Gizmochina, Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող Ազիմ Գ.-ն աշխատել է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունում։ Նրա վերջին պատվերը եղել է 33 iPhone, որոնք նա պետք է հասցներ առևտրի կենտրոն։ Բայց տղամարդը որոշել է ծանրոցը պահել իրեն։

Թուրքիայում iPhone-ի գները շատ բարձր են տեղական հարկերի պատճառով։ Տղամարդն արագ վաճառել է գողացված հեռախոսների մեծ մասը և ստացված գումարով ընկերուհու համար ավտոմեքենա գնել։ Այնուամենայնիվ, ոստիկանությանը հաջողվել է CCTV տեսախցիկների միջոցով արագ հայտնաբերել գողին։

Դեպքից հետո ոստիկանությունը խուզարկել է տղամարդու տունը, որտեղ հինգ iPhone է հայտնաբերել։ Հետաքննության ընթացքում տղամարդը խոստովանել է, որ իր տանը հայտնաբերված սմարթֆոնները գողացել է:

Նրա ընկերուհին պնդել է, թե չի իմացել, որ ավտոմեքենան գնվել է գողացված գումարով։ Ավտոմեքենան և չվաճառված «iPhone»-ներն առգրավվել են։

Աղբյուրը՝tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը