Աշխարհ

18.11.2023 11:12


Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում բռնության սրացման վտանգի մասին

Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում բռնության սրացման վտանգի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է բռնության սրացման վտանգի մասին հակաամերիկյան գործունեության ակտիվացման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությանը։

Նշվում է, որ Ադանայում գտնվող հյուպատոսությունն ու Իզմիրի հյուպատոսական գործակալությունը փակ կմնան։

«Շարունակվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատությամբ, ամերիկյան ձեռնարկությունները բոյկոտելու կոչերով, հակաամերիկյան հռետորությամբ և գրաֆիտիով, գույքի վնասմամբ և որոշ ամերիկյան ձեռնարկությունների տեղի աշխատակիցներին վնասվածքներով ցույցերը։ Մեծ հավաքները կարող են հանգեցնել ոստիկանության խստացված ներկայությանը, ճանապարհների փակմանն ու ճանապարհային երթևեկության խաթարմանը։ Ցանկացած նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է բռնության էսկալացիայի հանգեցնել»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հակաամերիկյան գործունեության ակտիվացման հետ կապված, Թուրքիայում ամերիկյան կառավարական հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տվել նվազագույնի հասցնել տեղաշարժն ու մասնակցությունը հասարակական միջոցառումներին։

Դեսպանատունը քաղաքացիներին հորդորել է զգուշություն և զգոնություն դրսևորել այն վայրերում, որոնք հանրորեն ասոցացվում են ԱՄՆ–ի կամ Իսրայելի հետ։

Նոյեմբերի սկզբին թուրքական Ադանա քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան էր կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել Ինջիրլիք ռազմաբազա (այնտեղ նաև ամերիկացի զինվորականներ են տեղակայված)։ «Ազատության պահակախումբ Պաղեստինի համար» անունը կրող ակցիան կազմակերպել էր մարդասիրական օգնության «Մարդու իրավունքներն ու ազատությունները» (İHH) թուրքական հիմնադրամը։ Ավտոշարասյունը Ստամբուլից դուրս է եկել և հասել Ինջիրլիքի բազա։ Նրան են միացել սեփական նախաձեռնությամբ և այլ քաղաքներից ժամանած ավտոմեքենաները։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը