Երևանում կրակոցներ են հնչել․ բերման է ենթարկվել ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողը»
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը:
Վիճաբանության ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ: Օպերատիվ տվյալներով պարզվել է նաև, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ա. Մկրտչյանը, Հ. Շահբազյանը, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ն, 53-ամյա Պարույր Գ.-ն, 39-ամյա Արթուր Գ.-ն, 37-ամյա Հայկ Խ.-ն, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ն, 34-ամյա Արտյոմ Մ.-ն, 54-ամյա Գևորգ Հ.-ն, 47-ամյա Արթուր Կ.-ն և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն հայտնաբերվել են և բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին հայտնաբերելու և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը «օրենքով գող» են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ: