Լրահոս

18.11.2023 12:41


Մեղադրյալը, դատարանում լսելով իր վերաբերյալ կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի

Մեղադրյալը, դատարանում լսելով իր վերաբերյալ կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի

Նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով որպես մեղադրյալ` Երևանի բնակի 38-ամյա Գևորգ Սուքիասյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նա դատարան էր եկել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի կողմից վճիռը հրապարակելուց հետո վերջինս դատարանի դահլիճից դուրս է գալիս և դիմում փախուստի:

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը