Կարծիք

18.11.2023 14:14


Մեկ տարի առաջ այս օրն ազատ արձակվեցի` վերահաստատելով, որ նոր փորձությունների դեմ պայքարը շարունակվում է

Մեկ տարի առաջ այս օրն ազատ արձակվեցի` վերահաստատելով, որ նոր փորձությունների դեմ պայքարը շարունակվում է

Մեկ տարի առաջ ՝ այս օրը, ազատ արձակվեցի , հույս ունենալով, որ կկարողանանք կանխել այն արհավիրքը , որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ։ Ավաղ, չկարողացանք։

Մեր թշնամիներն ու մեր երկիրը կառավարող նրանց կամակատարները դեռ չեն ավարտել իրենց ծրագրերը ու մեզ համար նոր կորուստներ ու փորձություններ են նախատեսել։

Կես տարուց ավել բանտում լինելուս ընթացքում ամեն առիթով ու նաև ազատ արձակվելու պահին, բանտի դարպասների դիմաց ասել եմ և հիմա ևս շարունակում եմ կրկնել` թքած ունեմ թե’ իրենց տված ազատության վրա, թե’ անազատության վրա։ Մեզ համար կարևորը մեր հայրենիքի ազատությունն է։

Որքան էլ որ այդ գինը թանկ արժենա մեզ համար , ես և իմ ընկերները, որտեղ ու ինչ պայմաններում էլ լինենք , շարունակելու ենք պայքարել մեր ժողովրդի և երկու պետականությունների ազատության և արժանապատվության համար։

Հ.Գ. Ես հավատում եմ ու գիտեմ, որ մենք միասին կարող ենք մեզ ու մեր ժողովրդին արժանի իրականություն ստեղծել։

Քանի դեռ չենք հանձվել, ուրեմն մեր նպատակը չի պարտվել...

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը