Լրահոս

18.11.2023 18:14


Երկօրյա այցով Աշոտ Սիմոնյանի, Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։

Երկօրյա այցով Աշոտ Սիմոնյանի, Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։

Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։

Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական հարցեր։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը