Լրահոս

18.11.2023 18:27


Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է գազի 3 հաշվիչ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը:

Այս խորագրի վերջին նյութերը