Լրահոս

19.11.2023 08:15


Խորվաթիան հաղթեց Լատվիային. հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

Խորվաթիան հաղթեց Լատվիային. հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացավ Լատվիա-Խորվաթիա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիգայում կայացած խաղում Խորվաթիայի ընտրանին գերազանցեց տան տերերին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը:

Այս հաղթանակից հետո Խորվաթիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Հայաստանի ընտրանին 8 միավորով զրկվեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի, իսկ Ուելսը կընդունի Թուրքիային:

Այս խորագրի վերջին նյութերը