Իրանը և Թուրքիան կքննարկեն Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման հարցը
Իրանցի և թուրք պաշտոնյաները կիրակի օրը կհավաքվեն Իրան-Թուրքիա ջրային համագործակցության կոմիտեի երկրորդ հանդիպմանը` քննարկելու Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումը, հաղորդում է Tasnim-ը:
Արաքսում ջրային ռեսուրսների բաշխման հետ կապված հարցերը քննարկվել են Իրան-Թուրքիա ջրային համագործակցության համատեղ կոմիտեի առաջին նիստում, որը տեղի է ունեցել 2021 թվականին էներգետիկայի փոխնախարար Մոհամմադ Ջավանբախտի՝ ջրամատակարարման և ջրահեռացման հարցերով հարևան Թուրքիա կատարած այցից հետո։
Սրանից հետո Իրանի էներգետիկայի նախարարը մեկնեց Անկարա, և որոշվեց, որ Իրան-Թուրքիա ջրային համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը կանցկացվի Թեհրանում։
Այն կկազմակերպվի Թեհրանում կիրակի օրը և այն կհամախագահեն Ջրամատակարարման և ջրահեռացման հարցերով էներգետիկայի փոխնախարար Ջավանբախտը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Աբու Բաքր Գիզիլ Գայդերը:
Նախատեսված ծրագրի համաձայն՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ սահմանելու երկու երկրների համատեղ ջրային համագործակցության զարգացման շրջանակն ու անհրաժեշտ մեխանիզմները։

Աղբյուրը՝ news.am