Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից։
Նշվում է, որ պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացնում է, որ Խաչի լեռնանցքում տեղացող ձյան և մերկասառույցի պատճառով տվյալ հատվածը բեռնատարների համար փակ է: Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար:
Տվյալ պահին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար