Աշխարհ

19.11.2023 17:31


ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից, ցանկանում է միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից, ցանկանում է միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով:

Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը