Լրահոս

19.11.2023 15:27


Գեղարքունիքում 46-ամյա բնակիչը գազի բալոնով փչել է տրակտորի կցորդիչի անիվը, ինչից այն պայթել է. տղամարդը զոհվել է

Գեղարքունիքում 46-ամյա բնակիչը գազի բալոնով փչել է տրակտորի կցորդիչի անիվը, ինչից այն պայթել է. տղամարդը զոհվել է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմանում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կցորդիչի անվները պայթելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Վարդենիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմանում, Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 46-ամյա Սլավիկ Ս.-ն մեքենայի գազի բալոնով փչել է իրեն պատկանող տրակտորի կցորդիչի անիվը, ինչից անիվը պայթել է, անվահեծը դուրս է թռել ամրանի վրայից՝ հարվածելով Սլավիկ Ս.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը