Ժամը 15․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիում քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցը ծառի վրա էտման աշխատանքներ կատարելիս վնասել է ոտքը և գտնվում է մոտ 15 մետր բարձրության վրա, և ծառից նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ իջեցրել են տուժածին, ով ոտքի բաց կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Տեղում պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Գրիգոր Տիգրանյանն է։
Փրկարարները 15 մետր բարձրությամբ ծառից իջեցրել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։