Լրահոս

20.11.2023 09:26


ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, նախագահ Աշոտ Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի և Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք Տավուշի մարզ, հանդիպեցինք ՀՅԴ կոմիտեների ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նոյեմբերյանում տեղի ունեցավ հանդիպում և քննարկում մեր համակիրների հետ։ Լսեցինք քաղաքացիների կարծիքները, առաջարկները տարբեր հարցերի շուրջ։

Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ նաև երդման արարողություն:

Այսպիսի ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քաղաքացիներին առավել հուզող խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը