Աշխարհ

20.11.2023 07:36


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը։

Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Զոհերից 5,5 հազարը երեխաներ են։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցուցիչ է և անընդունելի»:

«Այս պատերազմն ամեն օր բերում է ապշեցուցիչ և անընդունելի թվով քաղաքացիական զոհերի՝ ներառյալ կանանց և երեխաներին:

Դա պետք է դադարեցվի: Ես կրկնում եմ անհապաղ մարդասիրական հրադադարի իմ կոչը»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը