Աշխարհ

20.11.2023 18:12


Նապոլեոնի գլխարկը աճուրդում վաճառվել է մոտ 2 միլիոն եվրոյով

Նապոլեոնի գլխարկը աճուրդում վաճառվել է մոտ 2 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) գլխարկը վաճառվել է Ֆոնտենբլոյի աճուրդում մոտ 2 միլիոն եվրոյով, հաղորդում է աճուրդը կազմակերպող Osenat աճուրդի տունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ռեկորդային գումար է Նապոլեոն Բոնապարտի հետ կապված հավաքածուի համար։ Գլխարկի գնահատված արժեքը մինչև աճուրդը տատանվում էր 600 հազարից մինչև 800 հազար եվրո: Նապոլեոնին պատկանող ամենաթանկ իրը համարվում էր կայսեր մեկ այլ գլխարկը, որը 2014 թվականին հարավկորեացի մի գործարար գնել էր 1,8 միլիոն եվրոյով։

Ենթադրվում է, որ հենց այս գլխարկն է Նապոլեոնը կրել Inconstant նավի վրա, որով փախել էր Էլբա կղզու աքսորից 1815 թվականին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը