Լրահոս

20.11.2023 12:05


Նոր մանրամասներ՝ Երևանում Ուելսի երկրպագուներին բերման ենթարկելու մասին

Նոր մանրամասներ՝ Երևանում Ուելսի երկրպագուներին բերման ենթարկելու մասին

Shamshyan.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Ուելսի ֆոտբոլային ակումբի երկրպագուներին հենց այնպես չեն տեղափոխել Ոստիկանության կենտրոնական բաժին։

Ծառայության ժամանակ պարեկներն ու ոստիկանները նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, գոռում-գոչում են, բայց սկզբում պարեկներն ու ոստիկանները զերծ են մնացել գործողություններ կատարելուց, քանի որ աշխարհում ընդունված է նաև նման ձևով երկրպագել իրենց թիմին։

Սակայն հետո նկատել են, որ այդ անձինք գարեջրի շշեր են կոտրում ասֆալտին, մի քանիսն էլ ակնհայտ բաց տարածքում միզում են, ինչից հետո պարեկներն ու ոստիկանները ստիպված, հասարակական կարգը պահպանելու նպատակով նրանց տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը