ՀՀ տնտեսական աճի տեմպը դանդաղել է. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը: Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղեց՝ հասնելով 5,3 տոկոսի՝ ի համեմատ օգոստոսի 10,9 տոկոսի: Ծառայությունների ոլորտի աճի տեմպը սեպտեմբերին նվազեց հասնելով 4,6 տոկոսի, օգոստոսի բացառիկ երկնիշ աճից հետո: Ծառայությունների շարքում տրասնպորտը կրճատվել է 25 տոկոսով, իսկ հաղորդակցության ոլորտում աճը կազմել է 8,7 տոկոս: Չնայած շինարարության և առևտրի աճի տեմպերը նույնպես թուլացել են, դրանք պահպանվել են կենսունակ մակարդակներում:
Տնտեսական ակտիվության ինդեքսը 9,7 տոկսով աճել է հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակամիջոցում:
Ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը սեպտեմբերին նվազել են 69 տոկոսով: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրչատվել են 19 տոկոսով, իսկ արտահոսքերը սեպտեմբերին ավելացել են 43 տոկսոսով: Ներհոսքերի հիմնական մասը ռուսաստանից է, մինչդեռ արտահոսքերի ընդամենը 12,7 տոկոսն է դեպի Ռուսաստան:

Աղբյուրը՝ yerevan.today