Կարծիք

21.11.2023 13:44


Երևանի քաղաքապետարանը անիմաստ 60 միլիոն ՀՀ դրամ է մսխում

Երևանի քաղաքապետարանը անիմաստ 60 միլիոն ՀՀ դրամ է մսխում

Երևանի քաղաքապետարանի անիմաստ ծախսերից է հերթական անհեթեթ` 60 միլիոն ՀՀ դրամի մսխումը, որը մեկ միլիոն 600 հազար նրբերանգներով ապահովելու է 3 գույն` պաշտոնական այցերի պատվիրակություններին զմայլելու նպատակով, իսկ փոխարենը ունենք հանրակացարանային փլվող ու 21-րդ դարին ոչ հարիր պայմաններում բնակվող երևանցիներ։

Ի վերջո, տիկնա՛լք և պարոնա՛յք քպկ-ականներ, ՀԵՐԻՔ Է շոուներով խաբեք ազգիս, քաղաքացիների խնդիրների իրական լուծմանն ուղղեք այս մսխվող գումարները։

Երբ Հայկական երկրորդ Պետությունը կորսված է, երբ սեփական երկրում արցախցին չունի կեցության իրավունք, չունի կացարան, երբ երևանցին ապրում է հանրակացարանային ստորացուցիչ պայմաններում, դուք համայնքային գումարները վատնում եք ներգաղթյալ էմիգրանտների ժամանցային զվարճանքները ապահովելուն, նշանակում է դուք մեր երկրում անելիք չունեք... Մաքրեք մեզ ձեր նման աղբից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը