Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսիի մարզաշապիկները, որոնք նա կրել է 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությանը, աճուրդի կհանվեն Նյու Յորքի Sotheby’s աճուրդում, հաղորդում է Mail Online-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հասույթի մի մասն ուղղվելու է բարեգործությանը։
Ընդհանուր առմամբ Մեսսիի մարզաշապիկները կլինեց վեցը՝ Ֆրանսիայի հետ եզրափակչի առաջին խաղակեսից, Խորվաթիայի հետ 1/2 եզրափակչից, Հոլանդիայի հետ 1/4 եզրափակչից, Ավստրալիայի հետ 1/8 եզրափակչից և խմբային երեք փուլից երկուսի մարզաշապիկները: Շապիկները գնահատվում են առնվազն 10 միլիոն դոլար, իսկ եզրափակչի մարզաշապիկը՝ 8 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այսպիսով, Մեսսիի մարզաշապիկները կարող են գերազանցել սպորտային իրերի վաճառքի ամենաբարձր գնի ռեկորդը: Մինչ այժմ ամենաթանկ վաճառքը Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլզի» մարզաշապիկն է, որը վաճառվել է 8,1 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Աշխարհի 2022 թվականի առաջնության հաղթող է դարձել Արգենտինան՝ եզրափակչում 3:3 (4:2) հաշվով հաղթելով Ֆրանսիային։
Աճուրդի կհանվեն Մեսսիի՝ ԱԱ-2022-ի մարզաշապիկները

Աղբյուրը՝ armsport.am